ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Ճարտար բնակավայրի բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի մասնագետներն, իրենց հերթին, ընդունել և նեղ մասնագետների (վիրաբույժ, լոռ, ակնաբույժ, նյարդաբան) խորհրդատվություն են կազմակերպել բնակիչների համար: Բժիշկների աշխատանքի համար հատկացվել է տեղի պոլիկլինիկան:
Ճարտարի մշակույթի տանը հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները երեխաներին դպրոցական պարագաներ և ձմեռային կոշիկ են հանձնել:
--00--ԿԿ