ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահները սկսել են ապահովել Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջանում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում տեղի բնակիչների անվտանգությունը:
Ըստ գերատեսչության՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնն անվտանգության ապահովման խնդրանքներ է ստանում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի բնակիչներից:
Այսպիսով, Մարտունու շրջանի Ճարտար գյուղի ներկայացուցիչները դիմել են Մարդասիրական արձագանքման կենտրոն գյուղատնտեսական դաշտերում աշխատանքների ընթացքում անվտանգություն ապահովելու համար:
--00—ԼՄ