ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա, որ արտաքին միջամտությունը խզի իր հարաբերությունները հարևան երկրների հետ: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մենք գործընթաց ենք մշակել, որը թույլ կտա վերակենդանացնել երկու երկրի տարանցիկ ճանապարհները և ուղիները: Առաջիկա շաբաթներին մենք առավել մեծ ակտիվություն կտեսնենք մեր հարաբերություններում: Մեր տարածաշրջանը և մեր հարևանները ծանր իրավիճակում են որոշ հատվածներում սիոնիստական ռեժիմի և ահաբեկիչների ներկայության պատճառով»,- հավելել է պաշտոնյան՝ ընդգծելով:
«Թույլ չեն տա որոշ երկրների ազդել հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների վրա։ Մեր տարածաշրջանը չի հանդուրժի նոր բարձրագոչ պահանջներ: Տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ժողովուրդների կողմից՝ առանց արտաքին միջամտության»,- շեշտել է Աբդոլլահիանը:
--00--ԿԿ