ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի առթիվ:
«Հարգելի ու շատ սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ձեր հարգանքի ու մեծարանքի արժանի գործն անուրանալի է հայրենի երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում, քանզի ամեն երեխայի գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում։
Իսկապես այս օրը հաճելի առիթ է ընձեռում երախտիքի խոսքեր հղելու ձեզ՝ շնորհակալ աշխատանքի ու նվիրումի համար։
Ամենևին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում էլ մեծ հարգանք է վայելել հայ հասարակության շրջանում։
Մեզնից յուրաքանչյուրն ունի սիրելի ուսուցիչ և իր ամբողջ կյանքի ընթացքում վառ է պահում նրա հետ կապված հիշողությունները։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր շատ սիրելի մանկավարժներին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, աշխատանքային և ստեղծագործական հաջողություններ և, ամենակարևորը, որ լինեք հուշերում պահած այն սիրելի ուսուցիչը։
Ցանկանում եմ միշտ երջանիկ ու գնահատված տեսնել ձեզ»,- ասված է ուղերձում։
--00--ԱԹ