ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՏԱՍՍ-ի հետ զրույցում արձագանքել է հարցին՝ Հայաստանը պատրա՞ստ է մասնակցել տարածաշրջանային «3+3» ձևաչափին:
«Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին.
֊Ձևաչափը պետք է լինի ամբողջական և ներառական:
֊Այն պետք է հիմնվի դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը»:
Հիշեցնենք, որ այսօր Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ավարտին ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել էր՝ Մոսկվայում այսօր ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը:
«Մեր իրանցի բարեկամները դրական վերաբերմունք ունեն այս հարցում: Նմանատիպ վերաբերմունք է նկատվում նաև Ադրբեջանում ու Թուրքիայում: Մենք աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ»,- ասել է նա:
--00--ԱԹ