ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Բաթումի Մայիսի 26 փողոցում բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Կան վիրավորներ: Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան: Փլուզման պատճառները նույնպես անհայտ են:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նրանք փլատակների տակից մի քանի վիրավորի, իսկ փլուզված զանգվածի տակ հայտնված մեքենայի միջից մի երեխայի են դուրս բերել։
Ականատեսների հայտարարությամբ՝ փլուզումից առաջ պայթյունի ձայն է լսվել։ Հարակից մուտքերի բնակիչները տարհանվում են։
--00--ԿԿ