ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Այսօր` ժամը 14:30-ի սահմաններում, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել Ստեփանակերտի Տ.Մեծ փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Դեպքի վայր են մեկնել ՃՈ ծառայողները և փրկարար ծառայության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Դ.Հ.-ն իր վարած «Mersedes Benz» ավտոմեքենայով Տ.Մեծ 18 հասցեի դիմաց մուտք է գործել գլխավոր ճանապարհ և բախվել դիմացից երթևեկող Ս.Ա.-ի վարած «Vaz 21-01» ավտոմեքենային, այնուհետև այդ իներցիայի տակ առաջ շարժվել ու բախվել բնակելի շենքի պատին:
Բարեբախտաբար տուժածներ չկան: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
--00--ԱՀ