ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գառնիկ Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօրվանից ստանձնում է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պաշտոնը:
Նշենք, որ Գառնիկ Աթանեսյանը մինչ Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետի պաշտոնը ստանձնելը 2018-ի հունիսի 29-ից մինչև 2020 թվականի փետրվարի 12-ը եղել է Արագածոտնի փոխմարզպետը:
--00--ԱԹ