ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ադրբեջանն ազատ է արձակել Սյունիքում` Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի երկու վարորդներին: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Հաղորդվում է, որ վարորդներն ազատ են արձակվել երկու երկրների ԱԳ նախարարների հեռախոսազրույցի հաջորդ օրը:
Հիշեցնենք, վարորդներին ձերբակալել էին սեպտեմբերի 15-ին՝ Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետում:
--00--ԱԹ