ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24 News
Իրանին մեր մտահոգությունն ենք հայտնել «Ադրբեջանի ղարաբաղյան շրջանով իրանական մեքենաների անցման հետ կապված։ Չնայած դրան՝ դեպքերը շարունակվում են»,- մեկնաբանելով իրանցի վարորդներին «պատժելու» Ադրբեջանի գործողությունները՝ հայտնել է Բայրամովը։
Ըստ նրա՝ «ստուգումների ընթացքում իրանական ընկերություններին պատկանող երկու տրանսպորտային միջոցներ են անօրինական մուտք գործել Ադրբեջանի տարածք»։ «Վարորդները ձերբակալվել են, իսկ մեքենաները՝ առգրավվել։ Մեր նպատակն է պահպանել Իրանի հետ հարաբերությունները դրական հարթությունում, ինչպես նախկինում էր»,-նշել է նա։
--00—ՄՀ