ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24 News
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների կատարումը հանձնարարվել է Կազմակերպության մարզային ծառայությունների գծով տնօրենի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին։
Սույն թվականի հոկտեմբերի 15-ից Հովհաննիսյանն է կատարում ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրությունն ու նշանակումը։
--00—ՄՀ