ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24 News
Տաջիկստանի հարավում մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի վարժանքները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Տաջիկստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար, գնդապետ Ֆարիդուն Մահմալիզոդան:
«Հոկտեմբերի 18-ից 23-ը Տաջիկստանի զինված ուժերի Մոմիրակ և Հարբմեյդոն զորավարժարաններում, «Մարտական եղբայրություն -2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակներում կանցկացվի «Էշելոն -2021» հատուկ վարժություններ,«Որոնում -2021» և «Փոխազդեցություն -2021» համատեղ վարժանքը»- ասել է նա:
Տաջիկ-աֆղանական սահմանի մոտ վարժանքները կանցկացվեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինծառայողները։
--00—ՄՀ