ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Մեծ Բրիտանիան մտադիր չէ իր զինծառայողներին ուղարկել Ուկրաինա մարտական գործողություններին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։
«Մենք շատ հստակ ասել ենք, որ պատրաստ ենք և շարունակում ենք աջակցել ուկրաինացիներին հատկապես վերապատրաստման հարցում։ Սակայն վաղուց մեր դիրքորոշումն այն է, որ մենք բրիտանական զորքեր չենք ուղարկի գործողությունների թատերաբեմ», - ասել է Լեմին։
Նա հավելել է, որ միևնույն ժամանակ Լոնդոնը շարունակում է Կիևին աջակցել՝ ինչպես վերապատրաստելով զինվորներին, այնպես էլ ռազմական օգնություն տրամադրելով, և դա կանի այնքան, որքան դրա կարիքը լինի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ