ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24 News
Հայաստանի և Լիտվայի մայրաքաղաքների միջև ուղիղ մարդատար օդային հաղորդակցությունը կսկսվի ձմռան առաջին ամսից։
Լիտվայի տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի խոսքով՝ երկու երկրների մայրաքաղաքների միջև օդային հաղորդակցությունը կնպաստի Լիտվայի և Հայաստանի միջև առավել ակտիվ համագործակցությանը, հումանիտար կապերի ամրապնդմանը, շփումներին ձեռներեցության եւ զբոսաշրջության ոլորտներում ։
Շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին, երկու երկրների մայրաքաղաքների միջև թռիչքներ կիրականացնի հունգարական Wizz Air (Wizz Air) բյուջետային ընկերությունը։
Օդային հաղորդակցությունը կսկսվի դեկտեմբերի կեսերից։
--00—ՄՀ