ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
«Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարեց, որ ընդդիմությունը լավ կանի ավելի շատ տնտեսությունից խոսի, բայց ոչ երբեք՝ հոկտեմբերի 27-ից, որովհետև ժողովուրդը շատ հարցեր ունի: Երեք տարի է՝ բոլոր ինստիտուտները իշխանության ձեռքում են, եթե հոկտեմբերի 27-ի վերաբերյալ փաստեր կան, ներկայացրեք դատախազություն, այլապես դուք մեղսակից եք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Լիլիթ Գալստյանը:
«Հասարակությանը ցանկանում եմ հիշեցնել, որ հոկտեմբերի 27-ի զոհերի արյունը դեռ չէր չորացել աթոռների վրայից, իսկ շատերը, ովքեր այսօր նստած են խորհրդարանում, Ռոբերտ Քոչարյանի առջև պաշտոնավարման ցանկ էին դրել»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։