ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Էրմիտաժում արտառոց միջադեպ է գրանցվել. աշխատակիցը հարվածել է թանգարանի ելքն ու մուտքը շփոթած այցելուի դեմքին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Էրմիտաժը ներողություն է խնդրել տուժողից և նրա ուղեկիցներից, ինչպես նաև այն այցելուներից, որ ականատես են դարձել այդ տեսարանի:
Անցկացվում է միջադեպի հետ կապված ծառայողական քննություն: Այցելուին հարվածած աշխատակիցն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը և զղջացել իր՝ չափից դուրս էմոցիոնալ քայլերի համար: Իր արարքը նա բացատրել է համավարակի հետևանքով նյարդային վիճակով և թանգարանի աշխատանքի նոր ռեժիմով:
--00--ԱԹ