ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2021թ. դեկտեմբերի 05-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է հետևյալ խոշորացված համայնքներում՝
- Վանաձոր համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Հրանտ Գնունու Այվազյանը,
- Վաղարշապատ համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Գոռ Ջանիբեկի
Ստեփանյանը,
- Հրազդան համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Արշավիր Արմիկի Խաչատրյանը,
- Մարտունի համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Նաղաշ Մխիթարի Հակոբյանը»։
--00--ԱՀ