ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Նոյեմբերի 1-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Նիդերլանդների Օվերայսել նահանգ, որտեղ հանդիպումներ է ունեցել մարզում թագավորի հանձնակատար (նահանգապետ) Անդրիես Հայդեմայի, Ալմելոյի քաղաքապետ Արիեն Խերիթսոնի և Ալմելո-Էջմիածին համագործակցության հանձնաժողովի նախագահ, Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամ Վուտեր Թեույի հետ։
Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը, մասնավորապես՝ նիդերլանդական ընկերությունների ներգրավմամբ Էջմիածին քաղաքում սոցիալ-տնտեսական և մշակութային ուղղվածությամբ ծրագրերի իրականացմանը, քննարկել են 2022 թ. Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
--00--ԱՀ