ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Թուրքիան կոչ է անում Հայաստանին հրաժարվել իր թշնամական քաղաքականությունից և միանալ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Ռուսաստան, Թուրքիա, Իրան), հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները շատ կառուցողական մոտեցում են դրսևորել՝ ուղղված ապագա սերունդների համար խաղաղ կյանքի ստեղծմանը և դուռ են բացել դեպի կայունության և համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջան: Մենք ակնկալում ենք, որ հայ պաշտոնյաները, հրաժարվելով իրենց ներկայիս քաղաքականությունից, կօգտագործեն այս պատմական հնարավորությունը, այդ թվում՝ «3+3» հարթակի մեր առաջարկը», - ասել է Աքարը Բաքվում։
--00—ԼՄ