ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է կայանալ Թեհրանում՝ մինչև 2022 թվականի ավարտը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին․ գրում է @SputnikArmenia-ն։
Ավելի վաղ Բաքվի և Անկարայի բարձրագույն ղեկավարությունը հայտարարել էր, որ այն կանցկացվի Թուրքիայում։
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» հարթակի առաջին հանդիպումը։ Հայաստանը հանդիպմանը ներկայացնում էր փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանը։ Դրան մասնակցել է 5 երկիր՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը հրաժարվել է մասնակցելուց։
--00—ԶՀ