Չկարգավորված խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները առաջ շարժվեն

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24 News

կլար

Այսօր հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել և տուժել են ավելի քան 30 տարի ընթացող հակամարտության ընթացքում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Չկարգավորված խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն՝ դեպի համապարփակ և կայուն խաղաղություն: Եվրամիությունը ձեր և տարածաշրջանի կողքին է»,- գրել է Կլաարը։

--00—ՄՀ