Օպերատորներից մեկում առկա խնդիրների հետևանքով ՊԵԿ e-invoicing համակարգում առաջացել են խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

լլ.jp

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բջջային թվային ստորագրության օպերատորներից մեկի համակարգում առկա խնդիրներով պայմանավորված՝ ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում առաջացել են էլեկտրոնային ստորագրության ծառայությունների հետ կապված խնդիրներ։

 «Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ խնդիրների մասին կարող եք տեղեկանալ նաև «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում։

 Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ