ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս մխրճվել է Volvo ավտոքարշակ մանիպուլյատորի հետնամասի մեջ, հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Սամվել Խմելյանը Volvo-ի վարորդի և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։ Ըստ կայքի՝ հիվանդանոց տեղափոխված Toyota-ի վարորդը ոստիկանության Մեծամորի բաժնի պետն է։
Volvo-ի վարորդը թույլատրելի հատվածով շրջադարձ է կատարել և մինչ փորձում էր ճանապարհը ազատեր, որպեսզի ընթանա դեպի Երևանի ուղղությամբ, Toyota-ն մխրճվել է նրա հետնամասի մեջ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
--00--ԱՀ