ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական անձի սպանության դեպքին։
«Դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,-ասված է հաղորդագրությունում։
--00--ԱՀ