ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24 News
Նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակներում Եվրոպայի հարցերով և արտաքին գործերի նախարար (Ժան-Իվ Լը Դրիանը) և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարը (Ֆլորենս Փարլին) նոյեմբերի 12-ին Փարիզում կհյուրընկալեն իրենց ռուս գործընկերներին՝ նախարարներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարները կքննարկեն Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական և ռազմական ասպեկտները։
Հաղորդագրությոնում ասվում է, որ քննարկումներ կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի և Ռուսաստանի աշխատանքի և Համատեղ համապարփակ համաձայնագրի դրույթների կատարման շուրջ Իրանի հետ բանակցությունների շուտափույթ վերսկսման թեմայի շուրջ՝ պայմանավորված վերջինիս միջուկային ծրագրի հետ։
--00—ՄՀ