ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը անդրադարձել է հայ-ադբեջանական հարաբերություններին, այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Գաբրիել Աթալը նշել է․ «Ֆրանսիան, որը հյուրընկալում է հայկական մեծ սփյուռքին, պատրաստ է մասնակցել միջնորդական ջանքերին՝ միաժամանակ ցուցաբերելով իր անսասան աջակցությունը Հայաստանին, որի հետ փետրվար ամսին ամրապնդեց իր համագործակցությունը պաշտպանության ոլորտում»:
Գաբրիել Աթալը Ադրբեջանից պահանջել է, որ դուրս բերի իր ուժերը օկուպացված հայկական դիրքերից։
Ֆրանսիայի վարչապետը նշել է նաև, որ Ալիևը այս պահին էլ գիտակցում է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։
--00—ԼՀ