ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24 News
Ադրբեջանի հետ ողբերգական պատերազմից մեկ տարի անց Ֆրանսիայի Սենատն, ինչպես երբևէ, Հայաստանի կողքին է: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո թվիթերյան իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն:
«Ես Արարատ Միրզոյանին վերահաստատեցի` մեր բանաձևը, որ կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, պետք է օգտագործել իբրև կայուն խաղաղության մասին բանակցությունների լծակ»,- գրել է նա:
--00--ԱԹ