ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24 News
«Մենք այս իշխանություններին փոխանցել ենք հաղթանակած, մրցունակ բանակ, իսկ իրենք վերածեցին պարտված բանակի։ Իհարկե, չափազանց դժվար է այդպիսի զինված ուժերով գնալ կտրուկ քայլերի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Խոսելով վերջին հանրահավաքից և դիմադրության շարժումից՝ բանախոսը նշեց, որ հեշտ չի լինելու, պահանջվում է երկարատև, քրտնաջան աշխատանք։ Նա նաև ընդգծեց, որ կանխելու են նոր փաստաթղթի ստորագրումը, որն անշրջելի կդարձնի կապիտուլյացիան:
Օհանյանն անդրադարձել է նաև բանակին վերաբերող մի շարք կնճռոտ հարցերի, ինչպես նաև խոսել անվտանգային խնդիրներից:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԱՀ