ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24 News
Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Խոսել ենք երկու խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ:
Երկուստեք կարևորել ենք
Հայաստան -Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքը, անդրադարձել ենք պատերազմից հետո Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին:
Արցախում հանդիպել եմ նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։
Քննարկել ենք Արցախի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող շարունակական ոտնձգություններին:
Քննարկել ենք նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը, փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր»,- նշել է Սաղաթելյանը:
--00--ԱՀ