Միայն գաղթի ճանապարհին 65 մարդ է մահացել, տեսե՞լ եք՝ մի անգամ Ալիևին մի բան ասեն, մեղադրեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի և Էրդողանի հետ համագործակցությամբ, դրա համար բոլոր փաստերը կան՝ սկսած Պրահայի հայտարարությունից, վերջացրած 44-օրյա պատերազմն իր ավարտով։ Իսկ Արցախի լուծարման փաստաթղթին հղում անում է մեկ Ալիևի, մեկ էլ Փաշինյանի կառավարությունը։ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, 9 ամիս մարդկանց պահել բլոկադայի մեջ ու գալ կառչել չեղած փաստաթղթից, դա լուրջ չէ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Իրենց տրամաբանությամբ՝ Շահրամանյանը մեղավոր է, նախկիները մեղավոր են, արցախցիները մեղավոր են, բոլորը մեղավոր են, բայց Ալիևը մեղավոր չի, ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանը մեղավոր չի։ Տեսե՞լ եք մեկ անգամ գոնե Ալիևին մեղադրեն, էթնիկ զտման համար մեղադրեն, միայն գաղթի ճամփին 65 մարդ է մահացել, դրա մասին չեն խոսում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ