ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ նոյեմբերի 15-ին համատեղ դիտարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Քանաքեռ-Զեյթունով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 42 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 5 խախտում․ դրանք վերաբերել են գերբեռնված ուղևորափոխադրմանը և դիմակ չկրելուն, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
--00—ԼՄ