ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները վերջին 1 տարվա գործունեության ընթացքում ավելի քան 300 տոննա հումանիտար ապրանք են փոխանցել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին, բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ գերատեսչության՝ զինծառայողները բարեգործական կազմակերպությունների հետ ավելի քան 226 հումանիտար միջոցառում են իրականացրել քաղաքներում և հեռավոր համայնքներում, դպրոցներում, մանկապարտեզներում և տուն-ինտերնատներում, այդ թվում՝ ավելի քան 100 հասցեական հումանիտար ակցիաներ են իրականացվել:
Ռուս խաղաղապահները կանոնավոր կերպով համալիր միջոցառումներ են իրականացնում՝ տեղի բնակիչների հետ աշխատանք տանելով և կարիքավոր բնակիչների մասին տեղեկություն հավաքելով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
--00—ԼՄ