Գիշերը Խնածախ գյուղում կրակոցներ են հնչել, այս պահին հանգիստ է. Սյունիքի մազպետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Պատերազմ

«Գիշերը Խնածախ գյուղում կրակոցներ են հնչել, բայց մեր ուղղությամբ է եղել, թե օդ են կրակել, չեմ կարող ասել»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

«Գիշերը մի քանի անգամ կրակել են, միգուցե վախից են կրակել, գիշերը մառախուղ էր, տեսադաշտ չի եղել, հստակ չեմ կարող ասել: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,- նշեց մարզպետը:

Նշենք, որ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ 

ՊՆ-ի փոխանցմամբ՝ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ 

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ:

--00--ԿԿ