ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է ստեղծել համատեղ հանձնաժողով և սկսել սահմանազատման գործընթացը։
«Անհրաժեշտ է լուծել սահմանազատման խնդիրը, ստեղծել համատեղ հանձնաժողով և սկսել սահմանազատման գործընթացը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման սկզբունքով։ Այս գործընթացի մեկնարկով սահմանին լարվածությունը կթուլանա», - ասել է Բայրամովը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
--00--ԿԿ