Ձեր «խաղաղասեր պատմությունը» շրջանցում է խաղաղության կարևոր տարրը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

298127

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն։

«Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, թող ձեր գործողություններն ավելին ասեն, քան խոսքը։

Հետաքրքիր է, որ ձեր «խաղաղասեր պատմությունը» շրջանցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևորագույն տարրը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքը։

Եթե ​​Հայաստանն իսկապես շահագրգռված է իր հարևանների հետ խաղաղության հաստատմամբ, ինչո՞ւ եք ամեն կերպ հրաժարվում ձեր սահմանադրության շրջանակներում, այսպես կոչված, «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» տարածքների նկատմամբ պահանջներից հրաժարվելու գործընթաց սկսելուց։ Կներեք, բայց ձեր փաստարկը չի կարող համարվել որպես Հայաստանի «բարի մտադրությունների» հաստատում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց էր տվել «Արմենպրես» լրատվական կայքին, որտեղ մանրամասն անդրադարձել էր մի շարք հարցերի։

--00—ՅՄ