ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Մենք հիմա 92 թվականի Ադրբեջանի օրին ենք, երբ այնտեղ իշխանության եկավ անթրաշ պոպուլիստը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։
Նա, հիշատակելով ղարաբաղյան առաջին պատերազմը, համոզմունք հայտնեց, որ այն ժամանակ մենք օգտվել ենք Ադրբեջանի պոպուլիստ առաջնորդի սխալներից և վերցրել վեց շրջանները, իսկ հիմա նույնն անում են ադրբեջանցիները՝ օգտվելով մեր թուլությունից։
Բաղդասարյանի կարծիքով, Փաշինյանը պետք է թողնի, հեռանա․ նա չի հասկանում՝ ինչ է կատարվում, իսկ սողացող պատերազմը լայն ծավալներ է ընդունելու, վտանգված է մեր անկախությունը՝ ՀՀ որպես անկախ պետության գոյությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։