ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Այն, ինչ Փաշինյանը «խաղաղություն» է կոչում, հայ ժողովրդի ու հայ զինվորի համար ստորացում է: Այս մասին ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարների հետ տեսակապի ժամանակ հայտարարել է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը:
«Ինքը` Փաշինյանն, իբրև պետության ղեկավար, վաղուց արժեզրկված է միջազգային հանրության աչքում, նրան ոչ մի տեղ լուրջ չեն ընկալում, իսկ նա անում է ամեն ինչ, որ իր նմանությամբ արժեզրկի մնացած բոլոր` ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի այլ երկրներում բնակվող հայերին»,- ասել է նա:
--00--ԱԹ