ԼՂ հարցով եռակողմ հանդիպման համար կոնսենսուս է պետք, բայց նման հանդիպում տեղի կունենա. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

ԼՂ հարցով Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում տեղի կունենա, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի կոնսենսուսը: Այս մասին այսօր ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Վերահաստատում եմ, որ այդ հանդիպման համար պետք է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն։ Վստահ եմ, որ նման հանդիպում կլինի»,- ասել է նա:

--00--ԱԹ