ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24 News
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2022թ․փետրվարի 28-ից մարտի 3֊ը կայանալիք «MWC Barcelona 2022» ցուցահանդեսի մասին:
Միջոցառումը նախատեսված է հեռահաղորդակցության էկոհամակարգերի, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերությունների և ոլորտը համակարգողների համար:
«MWC Barcelona 2022» ցուցահանդեսին ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ARMENIA» միասնական տաղավարի ներքո և լավագույնս ներկայացնել իրենց արտադրանքն այս հեղինակավոր հարթակում։
Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ հանձնաժողովի կողմից:
Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև 03.12.2021թ հետևյալ հղումով՝ հայտ:
«MWC Barcelona 2022» ցուցահանդեսն անցկացվում է GSMA գագաթնաժողովի շրջանակում, որը կապի ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ իրադարձություններից է: Այս հեղինակավոր հարթակում հանդիպում են համաշխարհային առաջատար ընկերությունների և պետական կառույցների ներկայացուցիչները՝ քննարկելու կապի ոլորտի առաջընթացը և գտնելու ապագայի վերաբերյալ լավագույն լուծումները:
--00--ԱԹ