ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Մարտի վերջին Երևանում նախատեսված «ArmHiTec-2020» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
Ցուցահանդեսը հետաձգվել է մինչև հոկտեմբեր:
Նշենք, որ այն պետք է տեղի ունենար մարտի 26-28-ին։