ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24 News
Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսի 22 հազար 936 նոր դեպք, որն օրական գրանցվող ամենամեծ ցուցանիշն է համավարակի տարածումից ի վեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Շաբաթվա սկզբին երկիրը խստացրել էր սահմանափակումներն այն մարդկանց համար, ովքեր Covid-19-ի դեմ չեն պատվաստվել:
Չեխիայի կառավարությունն ընդունել է ծրագիր, որով ռեստորաններ այցելելու, որոշակի միջոցառումների մասնակցելու և այլ ծառայություններից օգտվելու թույլտվություն է տրվում միայն այն անձանց, որոնք պատվաստվել են կամ վարակվել և առողջացել են վերջին 6 ամսվա ընթացքում:
--00--ԱԹ