ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
«2020 թվականի ընթացքում ավելացել են աշխատավարձերը, 2021-ին, որքան էլ հետաքրքիր է, աշխատատեղերի կրճատման պարագայում ունենք նմանատիպ վիճակագրություն։ Միջին աշխատավարձն ավելի պակաս է, քան գնաճը, այսինքն՝ որակական առումով գնողունակությունը միջին քաղաքացու մնացել է նույնը, եթե ավելի չի նվազել»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքով, նմանատիպ զարգացում լինելու է նաև եկող տարի, այսինքն՝ կենսամակարդակի էական բարելավում չի սպասվում, սակայն միջին հաշվով թե՛ աշխատավարձերի բարձրացում է լինելու և թե՛ գնաճի:
Բանախոսն անդրադարձել է նաև տնտեսության վիճակին, կառավարության խոստացած 7% տնտեսական աճին, ինչպես նաև Սյունիքի սահմանների լարվածության տնտեսական հետևանքներին:
Մանրամասները՝ տեսանյութում։