ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
«Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ առաջարկվող պայմաններն իր համար ընդունելի են բանակցելու համար, նշանակում է, որ դրանք բխում են ՀՀ ժողովրդի շահերից: Որևէ փատաթուղթ ՀՀ-ի թիկունքում չի կարող ստորագրվել և համաձայնեցվել, բայց նաև մենք՝ որպես պետություն, պետք է պատրաստ լինենք դժվար և պատասխանատւ քննարկումներին։ Վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթին:
«Բարդ ժամանակներ ենք ապրում, ծանր է լինել որոշում կայացնողի դերում, բայց մեր հայրենակիցների հետ պահում ենք ազնվության և արդարության սկզբունքը, ժողովրդի թիկունքում ոչինչ չի արվելու: Մենք, ազգային աղետի միջով անցնելով, ծանրագույն կորուստներ ունենք, և հակառակորդը փորձում է վերցնել մաքսիմալը, բայց պետք է ամեն ինչ անենք, որ զինված ուժերի մարտական ոգին բարձրանա»,- ընդգծեց պատգամավորը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե պատերազմից հետո ինչո՞ւ կարևորագույն բարձրունքներն առավել պաշտպանված չեն եղել, որ թշնամին չկարողանար ներխուժել, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Պետք է ուշադրություն դարձնել բոլոր տարածքներին, որտեղից թշնամին կարող է որոշակի գործողություն ծավալել: Բայց պատերազմից առաջ որոշ ընդդիմադիր հուշում էին Ալիևին, թե ինչ գործողություններ ծավալի: Ընդդիմադիրները, մեզ քննդատելով, հնչեցնում էին մտքեր, որոնք ջուր էին լցնում Ալիևի ջրաղացին»:
Մանրամասները՝ տեսանյութում։