ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Եթե Ղազախստանը մեր նկատմամբ թերացել է, ապա ճիշտ չէ, որ մենք էլ թերանանք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը։ Նա ողջունում է Նիկոլ Փաշինյանի որոշումը, քանի որ մենք՝ որպես ՀԱՊԿ անդամ և նախագահող երկիր, ունենք պարտավորություններ։
Բացի այդ, ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀԱՊԿ֊ում նախագահող, ունի կազմակերպչական և որոշումներ կայացնելու առաքելություն։
Անդրադառնալով քննադատություններին՝ նա պնդեց, որ Հայաստանի սահմաններին տեղի ունեցածը չի կարելի կապել ղազախական իրադարձությունների հետ, իսկ եթե ՀԱՊԿ֊ը թույլ է տվել գործունակության անկում, ապա մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն լինի ամենագործունյա ռազմաքաղաքական կառույցը։
Մանրամասները՝ տեսանյութում։