ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ դատական հայցը բավարարվել է։
Պատգամավորը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավել գումար է տանուլ տվել Բադեն-Բադենի խաղատանը, ինչը Սերժ Սարգսյանը պահանջել է հերքել, առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հերքման տեքստը տարածել առնվազն 1000 տպաքանակ ունեցեղ ԶԼՄ-ով, ինչպես նաև պարտավորեցնել ԱԺ աշխատակազմին 7 օրում ԱԺ կայքէջում գրավոր տարածել պատգամավորի արտահայտության մասով հերքումը։