ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24 News
ՀՀ դատախազությունը հայտարարում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2021թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:30-ը: Մրցույթն անցկացվելու է 2022 թվականի հունվարի 14-ից հետո Արդարադատության ակադեմիայի շենքում (ք. Երևան, Փիրումյանների 9):
Մանրամասները՝ այստեղ։
--00—ՄՀ