ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Արդեն մեկ ժամից ավելի է, ինչ մոտ 30 տարեկան մի տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար հոգեբանները «Հաղթանակ» կամրջի վրա են: Այնտեղ են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները: Վերջիններս փրկարարների ու փրկարար-հոգեբանների հետ այս պահին բանակցում են, որ տղամարդը չդիմի ցած չնետվի:
Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
--00—ԼՄ