ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24 News
Ռուսաստանը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռիգայում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ապագայում Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա Ռուսաստանի համար մեծ գին և քաղաքական ու տնտեսական հետևանքներ կունենա»,-ասել է նա։
--00--ԱՀ