ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի լինի, այն, ինչ մնա նրանից կրկին կդառնա Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև բուֆերային գոտի, բայց արդյոք այդ տարածքը կմիանա Եվրամիությանը, կախված կլինի հունգարացիների որոշումից, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունում որոշվում է, թե արդյոք այս տարածքը կանցնի ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ։
«Ինչու եվրոպացի և ամերիկացի լիբերալները որոշեցին, որ ռուսները պասիվորեն կհետևեն դրան, դեռ առեղծված է: Արդեն պարզ է, որ փորձը ձախողվել է, որ Ուկրաինան, ավելի ճիշտ, այն, ինչ մնացել է նրանից, կրկին (բուֆերային-խմբ.) գոտի է լինելու Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև: Նա չի լինի ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Օրբանը։
--00—ՅՄ