ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24 News
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացքի մեջ է բազկամարտի աշխարհի 42-րդ առաջնությունը, որտեղ հրաշալի են հանդես գալիս հայ մարզիկները։
Մրցակցային առաջին 4 օրերի ընթացքում մեր պատանի և վետերան բազկամարտիկները նվաճեցին 5 մեդալ: Նախ պատանիների մինչև 60 կգ քաշային կարգում Արման Մրթեյանը և ձախ, և աջ ձեռքով նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Արսեն Խաչատրյանը պատանիների գերծանր քաշային կարգում ձախ ձեռքով արժանացավ բրոնզե մեդալի, իսկ մյուս 2 մեդալները մեր հավաքականի պահոցում ավելացրին վետերան բազկամարտիկները․ գրել է Armsport.am-ը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փիրոյանը վետերանների մինչև 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով և Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը վետերանների գերծանր քաշային կարգում աջ ձեռքով զբաղեցրեցին 3-րդ հորիզոնականը:
Այսօր կկայանան մեծահասակների ձախ ձեռքով մրցումները:
--00—ՄՀ